Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանողական կուսակցություն. կոչ ենք անում՝ զինաթափ եղած խմբի մասին այլևս չկիրառել այդ արտահայտությունը

Օգոստոս 01,2016 07:56 Share
pahpanoxakan

Պահպանողական կուսակցությունը խստորեն դատապարտում է ԱԱԾ հայտարարության մեջ «հակաահաբեկչական օպերացիա» մեծադղորդ արտահայտության կիրառումը: Հայաստանում չկա և չի կարող լինել ահաբեկչություն, եթե դրսից հրահրված չէ: Այդպիսի եզրաբանությամբ հայտարարությունը հղի է միջազգային հողի վրա Հայաստանի պետության համար ամենաանպաստ դիրք ապահովելով:

Եթե ԱԱԾ-ն դեռևս ունակ է նաև Հայաստանի պետական շահից բխող գործունեության, ապա կոչ ենք անում՝ զինաթափ եղած խմբի մասին այլևս չկիրառել այդ արտահայտությունը, մանավանդ որ խմբի գործողություններում ահաբեկչության հետ շատ թույլ աղերս կար միայն երկու էպիզոդիկ՝ պատանդառության դեպքում, այն էլ՝ մեծագույն վերապահությամբ:

Ուզում ենք հուսալ, որ ԱԱԾ-ն կգիտակցի իր անպատասխանատու արտահայտություններից ՀՀ-ի համար վտանգավոր վիճակ ստեղծելու մեջ իր անհատական պատասխանատվությունը և հետայսու կշտկի իր կոպիտ սխալը:

Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել