Լրահոս
Օրվա լրահոսը

Քրոջ պնդմամբ՝ եղբոր ինքնահրկիզումը «Սասնա ծռերի» հետ առնչություն չի ունեցել. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 02,2016 11:34

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ք. Գ.-ի հետ զրուցել թույլ չտրվեց։ Նրան խնամող քույրը, որին, ի դեպ, բժիշկների խորհուրդը որոշել է թույլատրել մոտը մնալ՝ ելնելով տուժածի սթրեսային վիճակից, փոխանցեց, որ եղբայրը «Սասնա ծռերի» հետ առնչություն չի ունեցել եւ նրա բողոքի այս ակցիան էլ դատավորների անարդարության պատճառով է։

Ա. Գ.-ն պատմեց, որ իրացման գոտում գտնվող իրենց հայրական տունը ապամոնտաժվել է, եւ դրա փոխարեն նոր բնակարան պետք է ստանային։ Բայց եղբոր աղջիկը խաբեությամբ ու հզոր թիկունք ունենալու շնորհիվ կարողացել է տիրանալ այդ բնակարաններին

։ 4 տարի շարունակ նրանք դատարանների դռանն են անցկացրել՝ փորձելով վերականգնել արդարությունը, բայց դատավորներից ոչ ոք չի ցանկացել նկատել, որ իրենք նույնպես ժառանգ են։ Վերջին «հարվածը» ստացել են վճռաբեկ դատարանից մոտ մեկ ամիս առաջ։ Մտածում են Եվրոպական դատարան դիմելու մասին, բայց գիտակցում են, որ դրա հնարավորությունը չունեն։

Հ.Գ. Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը վրդովմունք հայտնեց, որ ինքնահրկիզվելու փորձ անող մարդուն շուրջը գտնվողները միանգամից չեն փորձել օգնել, կանխել դժբախտությունը՝ կարծես խրախուսելով քաղաքացու այդ արարքն ու միայն նկարահանելով դա։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031