Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանություն. նպատակ չի եղել խոչընդոտել դիտորդների խմբի այցելությունը

Օգոստոս 02,2016 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի պաշտոնական կայքէջում՝ www.policemonitoring.org, զետեղվել է հրապարակում, ըստ որի` 31.07.2016 թ. դիտորդների խումբը, երբ ցանկացել է մոնիթորինգ իրականացնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում, հանդիպել է խոչընդոտի` հարակից տարածքը ոստիկանության ստորաբաժանումների կողմից փակված լինելու հետևանքով:

ՀՀ ոստիկանության կողմից որևէ նպատակ չի եղել խոչընդոտել դիտորդների խմբի այցելությունը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ կամ այնտեղ պահվող անձանց հարազատների կողմից հանձնուքներ փոխանցելուն:

ՁՊՎ-ի հարևանությամբ գտնվող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ իրականացվել են միջոցառումներ և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով հուլիսի 31-ին ժամանակավորապես դադարեցվել է տեղաշարժը:

Ներկայումս արգելքները վերացել են և ազատ տեղաշարժը վերականգնված է:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: