Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն Նոյեմբերյանում. որդին հրազենով կրակել է հոր վրա (Տեսանյութ)

Օգոստոս 04,2016 16:33

Օգոստոսի 4-ին, ժամը 6.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են 1955 թ. ծնված Արտաշես Աբգարյանի տուն, որտեղ իմանալով, որ որդին հրազենով կրակել է հոր վրա` բժիշկները վախենում են մտնել ներս:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Աբգարյանի որդին՝ 1991 թ. ծնված Սարո Աբգարյանը, հոր հետ նախկինում կենցաղային հարցերի շուրջ ունեցած լարվածության պատճառով, ժամը 6.30-ի սահմաններում, իրենց տան պատշգամբում իր անվամբ հաշվառված «ԻԺ-58» 16 տրամաչափի  երկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել է հոր վրա, որը տեղում մահացել է:

Սարո Աբգարյանը իրենց տնից բերման է ենթարկվել բաժին:

Զենքն առգրավված է:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031