Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե «Սասնա ծռերը» լուրջ պատրաստված լինեին, իրենց մեջ այդ 1-2 դավաճանները չէին լինի. Գուրգեն Եղիազարյան

Օգոստոս 05,2016 15:21

«Միգուցե պատմության մեջ նման օրինակ չլինի, երբ հայրն իր 23 տարեկան տղային վերցնում է, գնում է մահանալու: Երբ մի եղբայրը նստած է, մյուս եղբայրները զենք են վերցնում, գնում են մահանալու»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով «Սասնա ծռեր» խմբի մասին, այսպիսի կարծիք հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նա ասաց, որ եթե «Սասնա ծռերը» լուրջ պատրաստված լինեին, իրենց մեջ այդ 1-2 դավաճանները չէին լինի. «Չէր կարելի մի բան գրավելուց հետո այդքան մուտք ու ելք ապահովել: Թույլ օղակը գտան, հաշվեցին, չիպն ուղարկեցին, հեռախոսային կապի մեջ ձայնագրեցին, ձեզ ներկայացրեցին, դուք էլ կարծեցիք, թե այդ մարդկանց տեղաշորի միջից վերցրել, տարել են, գունդ են մտցրել»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, Սերժ Սարգսյանը այլ ելույթ պետք է ունենար. «Ես համարում եմ այս ամեն ինչը մեծագույն ողբերգություն, երբ հայը հայի վրա զենք է բարձրացնում: Իսկ դա ողբերգություն կրած ազգի առաջնորդի ելույթ չէր: Շնորհակալություն է հայտնում ոստիկաններին, հա, աթոռդ պահեցին, բայց պատմությունը նայիր, սվիններով ո՞վ է աթոռ պահել: «Սասնա ծռերը» բան փոխեցին Հայաստանում, դրա համար Սերժ Սարգսյանն անցավ այկիդո սիստեմին: Այկիդոն գիտե՞ք որն է՝ վերցնելն ու շպրտելն է՝ ինչքան ուժեղ ես հարվածում, այնքան ինքը քեզ հեռու է շպրտում: Այսինքն, Սերժ Սարգսյանին պետք էր կառավարություն փոխել, ասեց՝ փոխենք, վատթարագույն վիճակը դեպի իրեն դարձրեց»:

Գուրգեն Եղիազարյանը գտնում է, որ վաղը կգա մեկ այլ խումբ, որը չի անի «Սասնա ծռերի» սխալները. «Էլ մարդասիրաբար չեն ասի՝ վաղը սրա ծնունդն է, կնունքն է, վեր կացեք գնացեք, վերցրած տարածքը ելումուտի ճամբար չեն սարքի, չեն դուրս թողի վերցրածներին, ասեն՝ վատ է զգում, որից հետո սկսվեցին գնդակահարվել: Սերժ Սարգսյանը բա մի հատ չասե՞ր, որ այս ամեն ինչը իմ երեսից եղավ, 34 տոկոս աղքատության շեմը ո՞վ սարքեց այս տարիների ընթացքում: Բա սա ողբերգության գնահատակա՞ն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Օգնեք հաջորդ քայլերում չսխալվեն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031