Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի կայազորային հոսպիտալը արդիականացված ինֆեկցիոն բաժանմունք կունենա

Օգոստոս 05,2016 18:20 Share

ՀՀ ԶՈւ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալի գործառույթներից է 3-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի զինծառայողներին և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին բարձրակարգ բուժօգնության ապահովումը: Հոսպիտալում գործում են ընդունման, թերապևտիկ, վիրաբուժության, անզգայացման-վերակենդանացման, ինֆեկցիոն և ախտորոշման բաժանմունքներ, ատամնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, ռենտգենկաբինետներ և դեղատուն: Հոսպիտալի գլխավոր մասնաշենքին կից կառուցվող երկհարկանի շինությունում առաջիկայում կգործի ինֆեկցիոն բաժանմունքը: Իրականացվող ծավալուն կապիտալ-շինարարական աշխատանքների արդյունքում հիմնովին վերանորոգվել է վիրահատարանը, անզգայացման-վերակենդանացման բաժանմունքը: Վիրահատարանը վերազինվել է արդիական սարքավորումներով, ապահովված է սարքավորումների ախտահանման և օդափոխության բարձրորակ համակարգերով:

hospital-atamnabujaran bjishk-mikroscopԱզգային բանակի առաջին՝ Վանաձորի կայազորային հոսպիտալը կազմավորվել է 1992թ.: Արցախյան պատերազմի ընթացքում այն ընդունել է բազմաթիվ վիրավորների: Անցած տարիների ընթացքում հոսպիտալի բուժանձնակազմը զարգացրել և կատարելագործել է իր հնարավորությունները՝ հիվանդների բուժապահովումը դարձնելով առավել արդյունավետ ու համակողմանի:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել