Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդեւան Գրիգորյան. «Լրագրողներդ ավելի լավ գիտեք՝ Գյումրիում ով ինչ հեղինակություն ունի»

Օգոստոս 09,2016 17:22

Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը եւս կմասնակցի Գյումրու ՏԻՄ ընտրություններին: Նա կգլխավորի ԲՀԿ-ի համամասնական ցուցակը: Այս որոշումը կայացվել է քիչ առաջ ԲՀԿ Գյումրու տարածքային խորհրդի ընդլայնված նիստում :

Aravot.am-ի հետ զրույցում Վարդևան Գրիգորյանն ասաց. «Համապետական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ես 1990 թվականից մասնակցում եմ: Գերագույն Խորհրդից սկսած  Ազգային ժողովի բոլոր ընտրություններին մասնակցել եմ, երկու անգամ մեծամասնականով հաղթել եմ՝ Գերագույն Խորհուրդ, 1999 թվականին Ազգային ժողով, երկու անգամ համամասնական ցուցակով անցել եմ, բայց, իհարկե, մնացել եմ որպես ինստիտուտի ռեկտոր: Փառք Աստծո, փորձը կա, թիմը, որը հատկապես վերջին տարիներին ինձ հետ աշխատել է, պահպանվել է: Այսօր իրենք էլ իրենց կարծիքը հայտնեցին, պատրաստակամ են, որ ինձ հետ տանելու են նախընտրական, ընտրական ծանրությունը: Իսկ շանսերը… կարծում եմ լրագրողներն ավելի լավ գիտեն, թե Գյումրիում ով ինչ հեղինակություն ունի, մնացածը ցույց կտան ընտրությունները: «Բարգավաճ Հայաստանը» Գյումրիի համար ունի ծրագիր, մեր ծրագրերն անպայման բխելու է կուսակցության ծրագրից, հիմա քննարկվում է «Գյումրու մասին օրենքի» նախագիծը, որը կքննարկվի նաև Ազգային ժողովում»:

Մեր դիտարկմանը, թե դուք դուրս էիք եկել ԲՀԿ-ից, հիմա վերադարձե ՞լ եք կուսակցության շարքերը, մեր զրուցակիցն ասաց. «Ես անկուսակցական եմ, թիմը պահպանվել է,  բայց ես ՏԻՄ ընտրություններին մասնակցելու եմ որպես անկուսակցական, իսկ հետագայում ինչ կլինի, դա թողնենք հետագային »:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս says:

    Բալասանյանը հիմա հիստերիայի մեջ է ընկել:Վաղն արդեն կտեսնենք Վարդևանին վարկաբեկող հոդվածների մի տարափ:քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ հիմա հարցազրույցներ կտան Ապարի դեմ՝ինչպես արեցին Մարտուն Գրիգորյանի պարագայում:Մարտունը հանձնվեց:Տեսնես Ապարն ինչքա՞ն է ձգելու:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031