Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկարգված բակ` Նոր Նորք վարչական շրջանում

Օգոստոս 13,2016 12:33

Երևանի զարգացման 2016թ. ծրագրերով շահագործման  է հանձնվել Նոր Նորք վարչական շրջանի  Մոլդովական փողոցի 28 և 28/1 շենքերի բակային տարածքում կառուցված շուրջ  900քմ տարածք զբաղեցնող մանկական խաղահրապարակը:

Խաղահրապարակի բացմանը ներկա են եղել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և նույն տարածքից ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: Շրջելով տարածքում՝ նրանք ծանոթացել են կատարված աշխատանքների վերջնարդյունքին, բակում ստեղծված հարմարություններին: Զրույցի ժամանակ բնակիչները գոհունակությամբ նշել են, որ, չնայած շինարարության ընթացքում ծագած ժամանակավոր որոշ  անհարմարություններին,  երեխաներն այսուհետ կխաղան իրենց երազած բակում:

Խաղահրապարակը բաժանված է երկու մասի. մի հատվածում երեխաների համար կառուցված, արհեստական խոտածածկով մինի ֆուտբոլի խաղադաշտն է՝ նախատեսված նաև բասկետբոլի համար, իսկ մյուս մասում խաղադաշտն է՝ մանկական խաղով: Երեխաների շրջանում առողջ ապրելակերպը խթանելու նպատակով տարածքում տեղադրվել են նաև մարզասարքեր: Սալապատ ճեմուղիներ, նստարաններ, ցայտաղբյուր ունեցող հանգստի վայրը կծառայի ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին:

Նախագծողները հատուկ ուշադրություն են դարձրել նաև կանաչապատմանը. տարածքը ձևավորված է սիզամարգերով, ծաղկանոցով, մշտադալար տնկիներով: Ուրախ տրամադրություն են փոխանցում նաև հարակից շինությունների պատերի նկարազարդումները: Խաղահրապարակն  ամբողջությամբ ապահովված է արտաքին լուսավորությամբ: Տարածքը հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժին:

Խաղահրապարակը կառուցելուն զուգահեռ բարեկարգվել է նաև հարակից ճանապարհահատվածն ու  բակային տարածքը:

Արմեն Ուլիխանյանն ու Ռոբերտ Սարգսյանը բնակիչների հետ նաև խորհրդանշական եղևնի են տնկել բակում:

Նշենք, որ այս տարի Նոր Նորքում նախատեսվում է բարեկարգել ավելի քան 30 բակային տարածք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031