Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյան. «ԲՀԿ-ն Գյումրիում հնարավորություն չունի» (Տեսանյութ)

Օգոստոս 17,2016 17:00

«Մոտավորապես 80 համայնքներում մենք կունենանք մասնակցություն՝ տեղական ընտրությունների հետ կապված»,- օգոստոսի 17-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Lyova_Xachatryan

Նա նշեց, որ ՏԻՄ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ակտիվ մասնակցություն է ունենալու, եւ արդյունքները կլինեն այնպիսին, ինչպիսին կլինի ժողովրդի աջակցությունը: Հարցին, թե ճի՞շտ են խոսակցությունները, որ Գյումրիի նախկին քաղաքապետը ԲՀԿ թեկնածուին է աջակցելու, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Ո՛չ, նման բան չկա: Կարծես թե այլ կուսակցության է աջակցում: Ըստ մամուլի, կարծես թե «Հայկական վերածնունդ» կուսակցությանն է աջակցելու: Մեր թեկնածուն շատ ճանաչված անձնավորություն է Գյումրիում, հարգված անձնավորություն է Գյումրիում՝ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, Գերագույն խորհրդի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը, ճանաչված անձնավորություն է, երկու անգամ պատգամավոր է եղել մեծամասնականով»:

Ասուլիսին ներկա էր նաեւ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը, որը ասաց, թե ԲՀԿ-ն Գյումրիում հնարավորություն չունի. «Ես Վարդեւան Գրիգորյանին բավականին լավ գիտեմ, բայց քանի որ գիտեմ, թե դեմն ով է դրվելու եւ ինչ հնարավորություններ ունի, եւ ինչ է նշանակում Գյումրիի քաղաքապետ, ով է թույլ տալու եւ մեզ մոտ ինչպիսի ընտրություններ են լինում: Կարո՞ղ է պատահի՝ «Բարգավաճ Հայաստանը» չգիտի՝ ընտրությունները մեզ մոտ ոնց են լինում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031