Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. 10 մատնահետքերի հարցը մնում է խնդրահարույց. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 23,2016 12:08

Փորձեցինք իշխանություններից ճշտել, թե ինչ քննարկումներ են ընթանում ընդդիմության եւ քաղհասարակության հետ, ինչ է հայտարարվելու սեպտեմբերի 1-ին եւ ԸՕ-ում ինչ նոր փոփոխություններ են սպասվում։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։

– Պարոն Բաղդասարյան, կարո՞ղ եք ասել, թե այսօրվա դրությամբ ինչ իրավիճակ է ԸՕ-ում կատարված փոփոխությունների եւ ընդդիմության հետ քննարկումների առումով։ Ինչի՞ շուրջ են քննարկումները, կոնկրետ ի՞նչ հարցեր կան չլուծված։

– Այդ փոփոխությունների շուրջ քննարկումները դեռ շարունակվում

են եւ մինչեւ սեպտեմբերի 1-ը անպայման կշարունակվեն։. Օրինակ, 10 մատնահետքերի հարցը մնում է խնդրահարույց, լեհական ընկերությունն ասում է, թե ժամանակի մեջ չի տեղավորվում։ Հիմա տարբեր խնդիրներ են քննարկվում՝ ստորագրված ցուցակների հրապարակումից մինչեւ տեխնիկական խնդիրների լուծումը։ Մենք հակված ենք, որ բոլոր հարցերի պատասխանները տրվեն, որ ԸՕ-ի վերաբերյալ անհանգստացնող խնդիրները փարատվեն։

– Լեհական այդ ընկերությունը սպասարկում է շատ երկրների։ Հայաստանի ներկայացրած հարցն այդքան խնդրահարո՞ւյց է, որ դժվարանում է լուծել։

– Ասում է, թե ձեր ներկայացրած ժամկետներում չեմ կարող ապահովել, որ երկու մատնահետքերով նույնականացման տեխնիկական ապահովումը կարող է չորս ամսվա ընթացքում իրականացնել, 10 մատնահետքերի դեպքում ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ։

– Հիմնական խնդիրը մատնահետքերի գրանցման սարքավորո՞ւմն է:

– Դա խնդիրներից մեկն է։ Տեսանկարահանող սարքավորումների ֆինանսավորումը նույնպես քննարկման փուլում է։ Բոլոր հարցերը դեռ

քննարկվում են, որեւէ մեկի դեպքում մերժողական պատասխան չկա։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031