Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման (Տեսանյութ, ֆոտոշարք)

Օգոստոս 23,2016 12:56

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի կայազորային դատարանի տարածքում այսօր հրապարակվեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավճիռը:

Permyakov-3

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մովսեսյանի, Վալերի Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման:

Հիշեցնենք, որ Պերմյակովը ծնունդով Չիտայից է: Բանակում ժամկետային ծառայության առաջին կես տարիների ընթացքում բանակից փախել է’ խուսափելով պարտադիր ծառայությունից։ 2014-ի դեկտեմբերի 3-ին տեղափոխվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա:

Permyakov-2

Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1,5,8 կետերի հատկանիշներով, այն է` երկու կամ ավելի անձանց սպանությունը, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3 և 4 կետերով, այն  է`ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ և 34-329  հոդվածի առաջին մասով, այն է` պետական սահմանն ապօրինի հատելու փորձը:

 

Դատավճռի համաձայն՝ Պերմյակովը մեղավոր ճանաչվեց իրեն մեղսագրվող բոլոր արարքներում և սպանության հոդվածի համար դատապարտվեց ցմահ ազատազրկման, ավազակության հոդվածի համար՝  10, սահմանն ապօրինի հատելու փորձի համար՝ 2 տարվա ազատազրկման:

Permyakov-4

Պերմյակովի պատժին գումարվեց նաև Ռուսաստանի զինվորական դատարանի կողմից նրա նկատմամբ արդեն իսկ նշանակված 10 տարի ազատազրկման ժամկետը:

Permyakov-7 Permyakov-5 Permyakov-6

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031