Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Թադեի վանքում վառվեց Իրանի համահայկական 48-րդ խաղերի ջահը

Սեպտեմբեր 04,2016 11:39

Ատրպատական, Ազգային Առաջնորդարան– Ուրբաթ, 2 Սեպտեմբեր 2016-ի առաւօտուն, ժամը 11-ին, Սբ. Թադէի վանքում, ձեռամբ Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի, Իրանի համահայկական 48-րդ մարզա¬խաղերի ջահը վառւեց:
Հ.Մ.Ա.Կ.ի կենտրոնական վարչութեան գեղեցիկ մտայղացումով, 13 Սեպտեմ-բեր 2016-ին կայանալիք 48-րդ խաղերի բացման հանդիսութեան վառւելիք ջահը, իր բոցը ստանալու է Իրանահայ երեք Թեմերի հոգեւոր կենտրոններից, որոնցից առա-ջինը եղաւ հայ ժողովրդի հոգեւոր ծննդավայրը՝ Սբ. Թադէն:

jah1
Արդարեւ, հանդիսաւոր արարողութեան ներկայ գտնւելու եւ վառւած ջահը իրենց հետ Թեհրան տանելու համար Թաւրիզ էին ժամանել կազմակերպիչ յանձնախմբի անդամներ՝ Ալինա Թադէոսեանը, Արտոյտ Զոհրաբեանը, Դերիկ Թեքդեանը, Արգին Արիստակէսեանը, Կենտրոնական Վարչութիւնից՝ Շերլի Աւետեանը, իսկ Հ.Մ.Ա.Կ.ի Ուրմիոյ մասնաճիւղից՝ Ալէն Գրիգորեանը: Ապա, ընկերակցութեամբ Հ.Մ.Ա.Կ.ի Թաւրիզի մասնաճիւղի նախագահ ՏԷր եւ Տիկին Հենրիկ եւ Սարինէ Աբրահամեանի, խումբը մեկնեց Սբ. Թադէի պատմական վանքը:
«Արարատ»ի Թաւրիզի մասնաճիւղի սկաւուտական կազմից հինգ անձեր՝ Միրօ Աբրահամեան, Սեպուհ Անտոնեան, Դերիկ Գէորգեան, Արաբօ Անտոնեան եւ Գրի¬գոր Վարդանեան, կանոնաւոր շարքով, վանքի զանգի ղօղանջի ներքեւ, Սրբազան Հայրը առաջնորդեցին սուրբ տաճար, որտեղ կատարւեց Արեւագալի ժամերգութիւն, մաս¬նակցութեամբ Վարդան կիս.սրկ. Տէր Մարտիրոսեանի:
Տաճարի դասում Արեւագալի ժամերգութիւնից յետոյ, Սրբազան Հայրը մայր խորան բարձրանալով կատարեց Սբ. Ներսէս Շնորհալի Հայրապետի «Լո՜յս Արարիչ Լուսոյ» հոգեթով երգը եւ ապա, խորանի կանթեղից վերցնելով բոցը, վառեց Համահայկական 48-րդ խաղերի ջահը եւ յանձնեց Միրօ Աբրահամեանի:
Ապա, Սրբազան Հայրը իր պատգամը յղեց, 13-20 Սեպտեմբերին համահայկական խաղերի մասնակցելու պատրաստւող բոլոր մարզիկ-ուհիներին, յաջողութիւն մաղթելով նրանց: Սրբազանը իր խօսքը եզրափակելով ասաց. «Գիտակից մեր երիտասարդութիւնն է, մեր ազգի ապագային կերտիչը: Բարձրացէք մինչեւ կատարը Արարատին, որտեղ է անթեղւած մեր ժողովրդի յաւերժութիւնը»:

tadei vanq

Այնուհետեւ, վառւած ջահը սկաւուտական կազմի կողմից տաճարի շուրջբոլորը պտտւեց, մինչ Սրբազան Հայրը եւ Հ.Մ.Ա.Կ.ի բարձրաստիճան պատւիրակութեան անդամները վանքի բարձունքից հետեւում էին: Ապա, տաճարի զանգակատան ներքեւ վառւած ջահից վառւեց նաեւ ապակեայ պահպանակով լապտերը, վառւած բոցը մինչեւ Թեհրան տանելու համար:
Պաշտօնական արարողութիւնից յետոյ, վանքի հիւսիսային շրջափակում Շերլի Աւետեանի կողմից հիւրասիրութիւն կատարւեց, որի ընթացքում տեղի ունեցաւ պաշտօնական խօսքերի փոխանակում: Պատւիրակութեան անունից, խաղերի բացման հանդիսութեան պատասխանատու Արտոյտ Զոհրաբեանը երախտագիտութիւն յայտնեց Ատրպատականի Առաջնորդ Սրբազանին եւ Ազգային Իշխանութեան, համապատասխան բոլոր աշխատանքները համադրելու եւ սոյն արարողութիւնը կազմակերպելու համար:
Սրբազան Հայրը իր հերթին, գնահատեց Հ.Մ.Ա.Կ.ի կենտրոնական վարչութեան եւ կազմակերպիչ յանձնախմբին, տարիների աւանդութիւնը բծախնդրութեամբ շարունակելու, եւ սոյն մարզախաղերի 48-րդը նախապատրաստելու անվկանդ ճիգի համար. «Արարատի դպրոցից շրջանաւարտ եղող հայ պատանին ու երիտասարդը, հայ երէցն ու նւիրեալը, մեզ համար սովորական հայ չէ՛, այլ՝ գիտակից ու ազգանւէր», ասաց Սրբազանը, եւ իր գնահատանքը յայտնեց պատւիրակութեան ներկայ բոլոր անդամներին:
tadei vanq1

Ատրպատականի Հայոց թեմի ազգային առաջնորդարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930