Լրահոս
Օրվա լրահոսը

15-ամյա աղջկա բռնաբարության առթիվ 46-ամյա տղամարդ է հետախուզվում

Սեպտեմբեր 09,2016 11:28

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում քրեական գործ է քննվում չափահաս անձանց կողմից 15-ամյա աղջկա բռնաբարության, նրա հետ սեռական հարաբերություններ ունենալու կապակցությամբ: 15-ամյա աղջիկը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակչուհի է:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 138 («Բռնաբարությունը») եւ 141 («Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ») հոդվածներով: Սույն քրեական գործն առնչվում է 3 տղամարդկանց, որոնցից մեկի՝ 46-ամյա անձի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Քրեական գործի էպիզոդներից մեկը վերաբերում է 2014 թվականին, երբ աղջիկը 13 տարեկան է եղել: Քրեական գործով նշանակված են մի շարք փորձաքննություններ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930