Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի հայկական թանգարանը փակվել է Եզրաս սրբազանի քմահաճության պատճառո՞վ (տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2016 13:49

ՄՈՍԿՎԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2016թ. — «Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանը պահանջեց, որպեսզի Մոսկվայի հայկական թանգարանի ողջ էքսպոզիցիան փոխանցվի եկեղեցուն և իր պահակախմբին հրահանգեց փակել դրա մուտքը»։ Այս մասին հայտարարել է բարերար, Մոսկվայի հայկական թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը՝ պատասխանելով թանգարանի փակման հետ կապված պատճառների հարցին:

Գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած թանգարանը բարերարին մոտ $1,5 մլն է արժեցել և աշխարհում առկա հայագիտական ամենաարդիական թանգարաններից է, սակայն Եզրաս սրբազանը, բարերարի խոսքերով, փակել է այն, մինչև ողջ գույքը չնվիրաբերվի եկեղեցուն: Բարերարն ընդդիմացել է՝ հիմնավորելով, թե հայերը միայն ՀԱԵ հետևորդներ չեն, և թանգարանը պետք է միավորի բոլորին՝ չլինելով միայն եկեղեցու սեփականությունը: Արդյունքում թանգարանը, որով ցանկացած հայ կարող էր հպարտանալ, փակվել է:

Մանրամասները Ռուբեն Գրիգորյանը պատմել է «Ռեգնում» գործակալությանը:

Գոռ Ավագյան
Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930