Լրահոս
Օրվա լրահոսը

«Չասացին, թե Հովիկ Աբրահամյանը ձախողել է». Վարդան Այվազյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2016 15:56

«Եթե դու թիմով ես գալիս, ձեր ցանկությունները թիմի ընդհանուր շրջանակներում պիտի լինեն: Կարող է շատ բան ցանկանաս: Ես, օրինակ, կարող է ցանկություն ունեի էսօր գործի չգայի, գնայի մի ուրիշ տեղ: Բայց ես պարտավոր էի գալու: Ես աշխատել եմ գործադիրում, իմ ներկա պաշտոնը անհամեմատ շատ ավելի կարեւոր է, քան…չնայած շատ ու քիչ կարեւոր չկա, սա մեկ ամբողջություն է՝ մարմնի մասնիկները, բջիջները պետք է հավասարաչափ աշխատեն, որ ունենանք արդյունք: Թե չէ էս մեկը վատ աշխատեց, մյուսը լավ՝ 100 տոկոս ինչ-որ մի տեղդ ցավալու է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսպես պատասխանեց հարցին, թե չի՞ ցանկանում նոր կառավարությունում պաշտոն ունենալ:

Նախագահն ասաց, որ Կարեն Կարապետյանը կդառնա մեր երկրում փոփոխությունների խորհրդանիշը: Վարդան Այվազյանի խոսքերով՝ «ես շատ կցավեմ, ահավոր ինձ վատ կզգամ, եթե այդպես չլինի»:

Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը չէր կարողանում անել այն, ինչ Կարեն Կարապետյանը պետք է անի՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, Հովիկ Աբրահամյանը իմ լավ ընկերն է, հստակ ներկայացրեց: Չասացին, թե Հովիկ Աբրահամյանը ձախողել է: Համենայնդեպս, եկել է այնպիսի ժամանակահատված, որ խնդիր է դրվել քաղաքական այսպիսի մեկնարկով գնալ: Կներեք, էլի, նենց չի, որ…»:

Հարցին՝ մի՞թե ՀՀԿ-ում չկային կադրեր՝ դրսից բերեցին՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Գիտեք ինչ կա, նենց-նենց էլ՝ էս փոքր ազգի մեջ իմ ու քո՞ եք սկսել անել: Քաղաքական ուժը բոլոր դեպքերում քաղաքական մեծամասնությունն է՝ ՀՀԿ-ն՝ նախագահի գլխավորությամբ: Բոլոր ծրագրերը, որ պիտի իրականացնես, բոլոր գործողությունները, առանց իշխող քաղաքական ուժի դա հնարավոր չի: Կառավարության գործունեության ծրագիրը չես հաստատում, եկեք  իմ ու քո չանենք, միասնական իրականացնենք այդ ծրագիրը: Ընդդիմադիրը պետք է, բայց ռացիոնալ է պետք, ոչ թե ասի՝ դո բոյով ես, լավը չես: Ասի՝ կոնկրետ ինչ վատ գործ եմ արել: ՀՀԿ-ն չի՞, որ մեկ անգամ չի, որ հարցը դրել ու արել է: Երբ քաղաքական ռեսուրսը պահպանելով՝ որոշակի պաշտոն տվել է որեւէ մեկին՝ հաշվի առնելով նրա գործադիր ունակությունները: Տվյալ պարագայում Կարեն Կարապետյանին ես ճանաչում եմ: Ճանաչել եմ թե՛ նախկինում, թե՛ հիմա կոնկրետ իր ֆունկցիաներով: Համոզված եմ, որ լավ կաշխատի»:

Մեր հարցին՝ սա նախընտրական փուլում այսպես ասած ռակիրովկա՞ չի՝ խաղաքարերի փոխատեղում՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Անունն ինչ ուզում եք դրեք, սա է եղածը: Մեկ է, ես ինչ ասեմ, դուք պետք է ռակիրովկա ասեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930