Լրահոս
Օրվա լրահոսը

«Չորրորդ իշխանություն». Չի բացառվում, որ նոր վարչապետը կադրային ջարդ իրականացնի ու մի քանի ԺԷԿ-ի պետ փոխի

Սեպտեմբեր 10,2016 10:45

««Մեր պորտֆելներին ոչինչ չի սպառնում», անդրադառնալով կառավարության հրաժարականին՝ հայտարարեք է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և հիշեցրել որ իրենք ոչ թե կոնկրետ կառավարության հետ էին պայմանավորվել, այլ Սերժ Սարգսյանի։

«ՉԻ» – Եվ իսկապես, ինչո՞ւ պիտի ՀՅԴ– պորտֆելներին ինչ-որ բան սպառնա։ Նրանց համար ի՞նչ տարբերություն, թե նոր կառավարությունն ինչ ծրագրով կաշխատի։ Իրենք, օրինակ, նախորդ (Հովիկ Աբրահամյանի) կառավարության ծրագրին դեմ էին քվեարկել, բայց հետո հանգիստ վերցրեցին պորտֆելները և սկսեցին «կյանքի կոչել» այդ ծրագիրը։ Այնպես որ՝ իրենց համար մեկ է։

Ի դեպ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ իր հերթին է հայտարարել, թե «ես որ՝ չեմ փոխվելու, մնացածը չգիտեմ, ես մնալու եմ»։

Մի խոսքով՝ իսկույն երևում է, որ Կարեն Կարապետյանը վճռականորեն է տրամադրված։ Չի բացառվում անգամ, որ համակարգային փոփոխությունների շրջանակներում կադրային ջարդ իրականացնի ու մի բանի ԺԷԿ-ի պետ փոխի»,–գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930