Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում «ԳԱԼԱ»-ն թիրախավորել է «Ալյանսին». Վարդան Քոչարյան

Սեպտեմբեր 12,2016 15:15

Գյումրիում եւ Օշականում ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Ալյանս» կուսակցությունը քարոզարշավի ընթացքում խնդիրների չի առնչվել: Այս մասին Aravot.am-ին ասաց կուսակցության մամուլի պատասխանատու Վարդան Քոչարյանը: «Քարոզարշավը բնականոն հունով է ընթանում, չհաշված մեր հասցեին հնչող մանր-մունր մեղադրանքները, որոնք, ի զարմանս ինձ, ընդդիմադիր գործընկերների կողմից են: Մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ իշխանությանը թիրախավորելու փոխարեն, չգիտես ինչու, «Ալյանսին» են ընտրել որպես թիրախ եւ իշխանության դեմ պայքարելու փոխարեն՝ պայքարում են «Ալյանս»-ի դեմ: Համենայնդեպս, շատ տարօրինակ է»,-ասաց նա:

Վարդան Քոչարյանը մասնավորեցրեց, որ «ԳԱԼԱ» կուսակցությունն է թիրախավորել «Ալյանսին»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ փուլում է «Ալյանս»-ի Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախընտրական շտաբի պետ Սարգիս Հարությունյանի ավտոմեքենայի կողոպուտի գործը: Վարդան Քոչարյանը պատասխանեց, որ ոստիկանությունը զբաղվում է դրանով: Հարցին` կատարվածը կապո՞ւմ եք ՏԻՄ ընտրությունների հետ, Վարդան Քոչարյանը պատասխանեց. «Ավտոմեքենայի վրա մեծ տառերով գրված է եղել «Ալյանս կուսակցություն», այսինքն, կողոպտիչներն իմացել են, որ դա «Ալյանս»-ի ավտոմեքենան է»:

«ԳԱԼԱ»-ի պարզաբանումը` առաջիկայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930