Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտական քննարկում ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի շուրջ

Սեպտեմբեր 13,2016 15:32

Հայաստանի Հանրապետության հանրային պաշտպանի գրասենյակը ԵԱՀԿ-ի և ABA-ի (Ամերիկյան փաստաբանների ընկերակցություն) հետ համատեղ կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագծին առնչվող գործնական երկօրյա քննարկումներ:

Նախաձեռնությունն ընդգրկել էր իրավական ոլորտի ներկայացուցիչների՝ դատավորներ, քննիչներ, հանրային պաշտպաններ: Քննարկման նպատակը դատավարության բոլոր կողմերին մեկտեղելն, ինչպես նաև պրակտիկ խնդիրների միջոցով օրենսգրքի նախագծով առաջարկվող փոփոխություններին ծանոթանալն էր:

Քննարկումները վարել է ի.գ.թ., ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, Քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Աննա Մարգարյանը:

Մասնագետներն անդրադարձել են անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական որակումներին՝ քննարկելով սպանության ծանրացնող հանգամանքներին առնչվող մի շարք հարցեր:

Մտքեր են փոխանակվել ինքնասպանության հասցնելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ մահ պատճառելու օրենսդրական ձևակերպումների շուրջ:

Երկօրյա քննարկումների օրակարգում ընդգրկվել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական որակումների մասին գործնական բնույթի աշխատանքային խնդիրները:

 

ՀՀ ՓՊ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930