Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Կարապետյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Սեպտեմբեր 15,2016 12:11

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժա՛ն պարոն Կարապետյան,

Ընդունե՛ք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս՝ ՀՀ վարչապետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ:

Համոզված կարող եմ պնդել, որ Ձեր գործունեության ողջ ընթացքում պատասխանատվությամբ և սրտացավորեն եք վերաբերվել հայրենիքին և հայ ժողովրդին, ինչն իրենց վրա բազմիցս զգացել են նաև Արցախի Ձեր հայրենակիցները:

Կասկած չունեմ, որ արժանապատվորեն կարդարացնեք հայ ժողովրդի և ՀՀ իշխանությունների վստահությունն ու սպասելիքները: Հաշվի առնելով Ձեր անցած ուղին, մասնագիտական ու կառավարչական մեծ փորձն ու հմտությունները և մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս աշխատանքում ևս Ձեր ողջ ներուժն ի սպաս եք դնելու հայրենիքի զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացման ռազմավարական գործին:

Մաղթում եմ, որ հաջողություններն ուղեկցեն Ձեր ստանձնած առաքելությանը՝ հանուն հայոց պետականության ամրապնդման և հայ ազգի հարատևման»:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930