Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Իշխանափոխության հարցը դրվում է առավոտից երեկո, երբեմն` գիշերվա կեսին». Վազգեն Մանուկյան

Սեպտեմբեր 15,2016 15:06

«Քննադատում եմ առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին, վարչապետերին, բաց դա քննադատության մի մասն է: Իսկ հասարակությո՞ւնն ինչ խնդիր է դրել իր առաջ` իշխանություն փոխել, իշխանությունից վրեժ լուծել…Ուրիշ խնդիր հասարակությունը չի դրել»,-դժգոհում է Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Այսօր Մամուլի ազգային ակումբում նա նշեց, որ իշխանափոխության հարցը դրվում է առավոտից երեկո, երբեմն` նաեւ գիշերվա կեսին. «Տպավորություն է, որ ամեն ինչ լավ կլիներ, եթե իշխանությունը փոխվեր: Նայում եմ ընդդիմության մարդկանց, մտածում եմ` որ գան իշխանության, ի՞նչ են անելու…Գիշեր-ցերեկ այդ հարցն է: Իշխանության ազդեցությունը հասարակական կյանքի վրա գերագնահատված է: Հասարակությունը մեղքը դնում է միայն այդ պահի իշխանության վրա»:

Վազգեն Մանուկյանը միաժամանակ փաստեց, որ տարեցտարի քաղաքացիական հասարակության ինստիտուտը զարգանում է. «Ժամանակն է, որ հասարակությունը եւ իշխանությունը մտածեն փոփոխությունների մասին: Ապրիլյան պատերազմը եւ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ձգտում կա փոփոխությունների, իսկ թե որքան համարձակ կկատարվեն դրանք` դժվարանում եմ ասել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930