Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Խանդոյանի կալանքը երկարացվեց մեկ ամսով

Սեպտեմբեր 15,2016 17:20

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր տեղի է ունեցել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանի գործի քննությունը:

ara-kharagezyanԱրարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քննիչը 1 ամսով կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, սակայն իրենք առարկել են եւ դատական նիստի ընթացքում ներկայացրել են իրենց առարկությունները, Արարատ Խանդոյանի անցյալը, մարտական ուղին, նաեւ գրավի միջնորդություն են ներկայացրել: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, Արարատ Խանդոյանի կալանքը երկարացվել է 1 ամսով: Իսկ պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը մերժել է:

Արա Ղարագյոզյանը մեզ հայտնեց, որ դատական նիստի ընթացքում Արարատ Խանդոյանը հայտարարել է, որ հերթական քաղաքական որոշումն է, ինքը հույս չունի, որ ինչ-որ բան կարող է լինել: «Հիմա սպասում ենք վճռաբեկ դատարանի պատասխանին, որ դիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ այս գործով էլ՝ վերաքննիչ դատարան»,- ասաց Արա Ղարագյոզյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դեհ ոչինչ, մօտ որից աղբերը քաղաքապետ կ’ընտրվի, իր գործընկեր իշխանաւորների հետ մի բան կ’անի, կը միջամտեն, ազատ կ’արձակեն

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930