Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրն է լինելու Արցախի դիրքորոշման մասին ազդակների թարգմանությունը եվրոպական հասարակության համար

Սեպտեմբեր 16,2016 12:34

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նորանշանակ տնօրեն Դիոգո Պինտոյին և գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Դիոգո Պինտոյին՝ նոր պաշտոնի կապակցությամբ և հույս հայտնել, որ նախկինում կազմակերպության հետ ձեռք բերված համագործակցությունը շարունակական է լինելու և հաջողվելու է այդ ծրագրերի արդյունավետությունը ևս մեկ աստիճանով բարձրացնել:

«Կազմակերպությունն ուրույն կապող օղակ է Եվրոպայի հետ, հատկապես Արցախի պարագայում, երբ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է մեկուսացնել մեզ բոլոր քաղաքական գործընթացներից»,-նշել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով խորհրդարանի նախագահին ընդունելության համար՝ Դիոգո Պինտոն նշել է, որ իր առաջին այցի նպատակը ճանաչողական է, որից հետո կներկայացվի համագործակցության հետագա ծրագիրը: Նա նաև հավելել է, որ իրենց խնդին է լինելու Արցախի դիրքորոշման մասին ազդակների թարգմանությունը եվրոպական հասարակության համար:

«Մենք աշխատելու ենք թարմացված թիմով, նոր գաղափարներով և Ձեր աջակցությունը ստանալու պարագայում, համոզված եմ, կհասնենք հաջողության»,- ընդգծել է Դիոգո Պինտոն:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը, ամփոփելով հանդիպումը, կարևորել է նորանշանակ տնօրենի կողմից ընտրած թիրախային ուղղությունները և վստահեցրել, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնց միջոցով հնարավորություն կստեղծվի ընդլայնել և խորացնել համատեղ աշխատանքը:

 

ԼՂՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930