Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրիայում հրադարարն արդյունք կունենա`կարճաժամկետ հեռանկարում». Արմեն Պետրոսյան (տեսանյութ)

Սեպտեմբեր 17,2016 15:47

«Սիրիայում սեպտեմբերի 12-ից ռուս-ամերիկյան տևական բանակցությունների արդյունքում ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմն ունենալու է նախորդ 17 հրադադարի ռեժիմների ճակատագիրը»,-կարծում է արաբագետ Արմեն Պետրոսյանը:

«Երկօրյա ժամանակավոր հրադադարը հիմնականում պահպանվեց: Սեպտեմբերի 19-ին կողմերը կհայտարարեն`  արդյոք շարունակելո՞ւ են հետեւել հրադադարի ռեժիմին, թե համաձայնությունները տապալվելու են»,-այսօր «Արմենպրեսում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Պետրոսյանը: Նա նկատեց, որ հրադադարի մասին պայմանավորվածությամբ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ փորձ է արվել շտկելու այն խնդիրները, որոնք ժամանակին խոչընդոտեցին նախորդ հրադադարի ռեժիմների պահմանմանը:

«ԱՄՆ-ն պատասխանատվություն է ստանձնել տարանջատելու ընդդիմադիր խմբավորումներին` Ջաբհաթ ալ-Նուսրայից, իսկ Մոսկվան` ստիպելու, որպեսզի Բաշարի Ասադի վարչակարգը զերծ մնա ընդդիմության դեմ ռազմական գործողություններ իրականացնելուց: Հանգուցակետն այն է, որ սիրիական բանակն ընդհանրապես դադարեցնում է ռազմական գործողությունները: Սա կարեւոր է նրա համար, որ չկրկնվի նախորդ զինադարարների իրավիճակը, այսինքն` իրենք չփորձեն իրենց ռազմական գործողությունները ներկայացնել որպես «Ալ-Քաիդայի» եւ ԻՊ-ի, իսկ միջազգային մամուլը կամ սիրիական վարչակարգի հակառակորդները` որպես ընդդիմության դեմ արված գործողություններ»,-ասաց արաբագետը` հավեվելով, որ կարծես թե Մոսկվային հաջողվում է կյանքի կոչել նշյալ պարտավորությունը:

Արմեն Պետրոսյանի խոսքով` կարճաժամկետ հեռանկարում Սիրիայում հաստատված հրադարարն արդյունքներ կունենա. «Էականորեն կմեղմվեն ռազմական գործողությունները, իսկ դրանց թատերաբեմում գտնվող խաղաղ բնակիչներին հումանիտար օգնություն հասցնելու հնարավորություն կստեղծվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930