Լրահոս
Օրվա լրահոսը

Շքերթի ենք պատրաստվում

Սեպտեմբեր 19,2016 17:00

Թեեւ նախապես հայտարարվել էր, որ սեպտեմբերի 16, 18, 21-ին մայրաքաղաքի կենտրոնական շատ փողոցներ փակ են լինելու՝ սպասվող շքերթի փորձերի եւ բուն շքերթի համար, սակայն երեկ՝ աշխատանքային օրով, Երեւանի տրանսպորտային ցանցը կաթվածահար էր եղել:

xcanum3

Աշխատանքային օրվա ավարտին մարդիկ չէին կարողանում տուն հասնել՝ տրանսպորտ չկար, պարզ չէր, թե որ երթուղայինը որ կողմով է գնում, գնո՞ւմ է, թե՞ չէ, տաքսիներ էլ կամ չկային, կամ մինչեւ տաքսիին հասնելը երկար քայլել էր պետք: Այդ ամենին գումարվում էր հորդառատ անձրեւը: Այն փողոցները, որտեղ մեքենաների անցուդարձը թույլատրելի էր, ամբողջովին խցանված էին, խցանում էր անգամ կենտրոնը շրջանցող կամ ծայրամասային փողոցներում: Մարդիկ կենտրոնից ծայրամաս սովորական 20-25 րոպեի փոխարեն հասնում էին 60-90 րոպեում: Դժգոհությունները համատարած էին, ու չնայած դրան՝ հենց տեսնում էին զինվորներով լցված մեքենաները, բոլորի դեմքին ժպիտ էր գալիս եւ ձեռքով ողջունում էին նրանց:

«Առավոտ»

17.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930