Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի մասին պետք է խոսել ակնածանքով

Մայիս 28,2026 10:00 Share

Պարզ է, որ 2026 թվականի ռազմական շքերթն ունի զուտ նախընտրական քարոզչական բնույթ եւ ուղղված է բացառապես ՔՊ-ի քարոզչությանը: Նիկոլ Փաշինյանը, որպես մեր գլխին պատերազմ եւ պարտություն բերած, որպես մեր պետությունը նվաստացրած եւ խայտառակած ղեկավար, բնականաբար, ոչ մի բարոյական իրավունք չունի ռազմական շքերթ ընդունելու: Ինչպես եւ բոլոր գործողությունները, որոնք իրականացնում է Փաշինյանը, այս մի միջոցառումը նույնպես ուղեկցվում է պաշտոնական բլեֆով եւ անզուսպ ինքնա-PR-ով:

Բայց այս դեպքում ես հակված չեմ մանրամասնորեն քննարկել նիկոլական անթիվ ստերի այս մի չափաբաժինը՝ նախեւառաջ այն պատճառով, որ խոսքն իմ երկրի անվտանգության մասին է, եւ մեր թուլության, մեր անկարողության մասին ցանկացած ակնարկ կարող է մեր թշնամիների ձեռքին հավելյալ փաստարկ դառնալ՝ մեզ վրա հաջորդ անգամ հարձակվելու համար: Իսկ որ դա վաղ թե ուշ տեղի է ունենալու՝ դրանում ես ոչ մի կասկած չունեմ: Այդ ներկայիս իշխանություններն են խաբում, թե «խաղաղություն է հաստատվել», մենք հո գիտենք, թե ինչ ծրագրեր ունեն Թուրքիան եւ Ադրբեջանը:

Փաշինյանի օրոք մենք հաջորդ հարձակման պարագայում պատրաստ չենք լինի, իսկ այլ ղեկավարի դեպքում շանս կա, որ կկարողանանք նորմալ դիմադրել: Պատկերացրեք, օրինակ, որ Ադրբեջանը մեզ վրա հարձակվի՝ իր վերահսկողության տակ ունենալով Տիգրանաշենը (որը Փաշինյանն ակնհայտորեն պատրաստվում է հանձնել), եւ նույն հարձակումը տեղի ունենա, եթե Տիգրանաշենը հանձնված չլինի: Միանգամայն տարբեր իրավիճակներ՝ դիմադրելու տեսանկյունից:

Հենց այն պատճառով, որ ոչ մի խաղաղություն էլ չի հաստատվել, ես չեմ ցանկանում քննարկել մեր պաշտպանունակության վերաբերյալ Փաշինյանի բլեֆերը: Հակառակը՝ կարծում եմ, պետք է գնահատենք այն, ինչ ունենք սպառազինության առումով, եւ ցանկանանք, որ այդ ամենը բազմապատկվի:

Սա Փաշինյանի բանակը չէ, սա Հայաստանի Հանրապետության բանակն է, եւ ցանկացած հեգնական, անհարգալից խոսք մեր բանակի մասին ինձ համար անընդունելի է՝ անգամ այն պարագայում, եթե այդ խոսքի նպատակն է քողազերծել ՔՊ-ական հերթական ստերը կամ եթե այդ բանակի գլխին «խի չես զոհվել, արա» ասողներն են:

Բոլոր քաղաքացիների հետ, անկախ քաղաքական հայացքներից, հպարտանում եմ իմ բանակով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031