Լրահոս
Օրվա լրահոսը

Պտղավանում  նոր  հուղարկավորվածը  ընտրությա՞ն  է մասնակցել

Սեպտեմբեր 19,2016 14:08
urvakan

Խոշորացված Այրում համայնքը ներառում է  համանուն քաղաքը եւ Դեբեդի հովտի 7 գյուղեր: Սեպտեմբերի 18-ին կայացած Այրում  համայնքի ղեկավարի  ընտրություններում  Պտղավանի գյուղապետ,  ՀՀԿ-ի կողմից  որպես թեկնածու առաջադրված, ՀՀԿ  անդամ, Արայիկ Պարանյանը ստացել է 1531, Բագրատաշենի գյուղապետ, ՀՀԿ անդամ Արկադի Մակյանը՝1145, անկուսակցական փաստաբան Դավիթ Փարսադանյանը՝ 1471, անկուսակցական Արարատ Պետրոսյանը՝ 661 ձայն:  Դավիթ Փարսադանյանի ձեռքին   արձանագրություն կար այն մասին , որ Պտղավանում տեղակայված ընտրական տեղամասում ընտրողների ցուցակում ստորագրել են  անձի  անձնագրային տվյալների գրառման կողքին, ում հուղարկավորությունն  ընտրությունների նախօրեին  էր  կայացել:

Դ. Փարսադանյանը հայտնեց, որ դիմելու  է  Նոյեմբերյանում տեղակայված թիվ 40  ընտրատարածքային ընտրական հանձնաժողով,որպեսզի ծանոթանա  Պտղավան եւ Դեղձավան  գյուղերում  ընտրությունների մասնակիցների ցուցակներին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930