Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենասեր՝ ոչ հանցագործ». ակցիա ի պաշտպանություն Կարո Եղնուկյանի (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 19,2016 17:38

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի կալանքի երկարացման հարցը։

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք էր առաջադրվել 218, 219 հոդվածների երրորդ մասով, այն է՝ պատանդներ եւ շենք, շինություններ պահելուն աջակցելը:

Դատարանի շենքի դիմաց հավաքվել են Կարո Եղնուկյանի բարեկամները եւ աջակիցները։ Այստեղ է նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Ցուցարարներն իրենց ձեռքներին ունեն դրոշներ եւ պաստառներ՝  «Հայրենասեր՝ ոչ հանցագործ», «Մենք քեզ հետ ենք», «Ազատություն քաղբանտարկյալ Կարոյին»։

p_20160919_165715 p_20160919_163937 p_20160919_171750

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930