Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտինայի հայկական խեցեգործության դասընթաց`Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Սեպտեմբեր 20,2016 15:52

Սեպտեմբերի 19-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացված «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» խորագրով ցուցահանդեսի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկեց Կուտինայի հայկական խեցեգործության դասընթացի ծրագիրը, որին մասնակցեցին «Փյունիկ» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ծրագրում ընդգրկված պատանիներ ու աղջիկներ, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզից թանգարան այցելության եկած դպրոցականներ:

Վարպետաց դասն անցկացրեց լիբանանահայ խեցեգործ վարպետ Շահա Դիրարտոնյանը, ով մասնակիցներին ներկայացրեց Կուտինայի հայկական հախճապակու արվեստի պատմությունը և Հայաստանի պատմության թանգարանի, Կուտինայի ցուցանմուշների իր կողմից արված կրկնօրինակների հիման վրա՝ դրանց պատրաստման հիմնական սկզբունքներն ու տեխնիկական հնարքները:
Խեցեգործության բացօթյա դասընթացները կշարունակվեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, այնուհետև, «Փյունիկ» հաշմանդամների հասարակական կազմակերպության կենտրոնում և կամփոփվեն երկու ցուցահանդեսի կազմակերպմամբ:
Կուտինայի հայկական խեցեգործության դասընթացի իրականացումը կնպաստի ոչ միայն Կուտինայի հայկական հախճապակու արվեստի ավանդույթի շարունակականության ապահովմանը, այլև մասնակիցների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու հասարակական ինտեգրմանը:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930