Լրահոս
Օրվա լրահոսը

Գողերից վախենալով՝ աղբամանները  ավտոճանապարհից հեռացրել են

Սեպտեմբեր 24,2016 22:34

Եվրամիության դրամաշնորհային ծրագրով Հայաստան –Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, Բաղանիս-Ջուջեւան հատվածում, 6 տեղ բետոնյա կառույցներ էին սարքվել, որի մեջ տեղադրել  էին չժանգոտող մետաղից աղբամաններ: Դրանից հետո  երթեւեկող ավտոմեքենաների վարորդներն ու ուղեւորներն  աղբը նետում էին ոչ թե միջպետական ավտոճանապարհի եզրին, այլ՝ նշված աղբամանների մեջ: Սակայն անհայտ անձինք այդ աղբամաններից մի քանիսը  եւ դրանց կափարիչները  գողացել էին: Ջուջեւան համայնքի  ղեկավար Ժորա Չիլինգարյանը դիմել էր ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, բաժնի ոստիկանները  գողերին հայտնաբերելու համար  երկար ժամանակ դարանակալել էին:

Նախկինում հայտնել ենք, որ  օգոստոսի լույսի 21-ի գիշերը  ոստիկանները բռնել էին աղբամանի գողի՝ Գավառ քաղաքի 39-ամյա բնակիչ Տ.Մ.-նին: Նա պոկել է աղբամանը եւ  այն տեղավորել «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայում:

Ներկայումս միջպետական ավտոճանապարհի եզրից  հեռացրել են չժանգոտվող մետաղից աղբամանները, հիմա երթեւեկողները աղբը թափում են բետոնե կառույցների մեջ: Ջուջեւանից հայտնեցին, որ նոյեմբերյանցի ոստիկանները դրամաշնորհային ծրագիրն իրականացնող Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանին հայտնել են, որ իրենք չեն կարող շուրջօրյա ռեժիմով գողերից պաշտպանել աղբամանները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930