Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի. հնարավոր է բողոքարկեն Գյումրիի ընտրությունների արդյունքները

Հոկտեմբեր 03,2016 14:33

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում գոհ են երեկ կայացած Գյումրիի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից: Այդ մասին այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Հիշեցնենք, Գյումրիում ԲՀԿ-ն երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել: Մինչդեռ Վանաձորի ընտրությունների արդյունքներից ԲՀԿ-ում գոհ չեն: Վանաձորում ԲՀԿ-ն չորրորդ հորիզոնականում է: «Ճիշտ է, մենք հաղթահարել ենք արգելքը, անցել ենք, էնտեղ ավագանի կունենանք, բայց, դա մեր թեկնածուի եւ տեղական կառույցի առանձնահատկությունն էր, մենք այդտեղ շատ արագ վերադասավորումներ ենք անելու»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Ի դեպ, Միքայել Մելքումյանն ասաց նաեւ, որ բացառված է ԲՀԿ-ն Գյումրիում դաշինք կազմի ՀՀԿ-ի հետ: Երեկ Գյումրիում ԲՀԿ-ականները տարբեր խախտումների մասին ահազանգեր են ստացել ու չի բացառվում, որ բողոքարկեն ընտրությունների արդյունքները: Համենայնդեպս, Միքայել Մելքումյանի կարծիքով, հիմքեր կան: Այժմ, բողոքարկման մասով, խորհրդակցություններ են ընթանում մյուս քաղաքական ուժերի հետ:

ԲՀԿ-ն, ըստ Միքայել Մելքումյանի, բավական լավ արդյունքներ ունի նաեւ այլ համայնքներում, որտեղ ընտրությունները համամասնական չէին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31