Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է փոխվելու Ադրբեջանում` Սահմանադրական հանրաքվեով (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2016 15:11

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 16-ին: Այս մասին այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում ասաց «Ռազմինֆո» լրատվականի ադրբեջանական բաժնի վերլուծական Տարոն Հովհանիսյանը:

Նա նշեց, որ ըստ փոփոխված սահմանադրության` Ադրբեջանի նախագահն իրավունք է ստանում ցրելու խորհրդարանը, եթե այն մեկ տարում երկու անգամ չհաստատի նախագահի ներկայացրած կառավարությունը. «Այսպիսով, խորհրդարանին պարտադրվում է հաստատել նախագահի ներկայացրած կառավարության կազմը: Եթե երկրորդ անգամ էլ չհաստատի, նախագահը կարող է ցրել խորհրդարանը»:

Այսուհետեւ Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց դառնում է 7: «Ըստ Վենետիկի հանձնաժողովի` Ադրբեջանի պարագայում դա հիմնավորված չէ: Առանց այն էլ նախագահը լայն լիազորություններ ունի: Ալիեւն իրավունք ունի անընդմեջ ընտրվել նախագահ»,-նկատեց Տարոն Հովհաննիսյանը:

Ըստ Ադրբեջանի սահմանադրության մեկ այլ կետի փոփոխության` եթե մինչ այս երկրի նախագահի թեկնածուն պետք է լիներ նվազագույնը 35 տարեկան, ապա այժմ տվյալ պահանջը վերացվում է: «Այս գործընթացներն Ալիեւի որդուն թույլ են տալիս նշանակվել փոխնախագահ, եւ նա հետագայում կարող է դառնալ նախագահ: Ալիեւի որդին 19 տարեկան է: Նախագահ դառնալու համար նրա հայրն առնվազն 16 տարի պետք է սպասեր, ինչը իրեն թույլ չէր կարող տալ: Փոխնախագահին նշանակում է նախագահը, որն ըստ Վենետիկի հանձնաժողովի` մինչ այս չտեսնված երեւույթ է»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ նշյալ սահմանադրական փոփոխություններն Ալիեւի պաշտոնավարման ժամանակ էական ազդեցություն չեն ունենա Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի վրա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31