Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Նիկոյանը, Արայիկ Քոթանջյանը եւ այլք մեդալներ են ստացել

Հոկտեմբեր 08,2016 16:39

Երևանի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար «Անանիա Շիրակացի» մեդալով են պարգևատրվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ ՀՀ Նախագահի հրամանագրով արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար երախտագիտության մեդալով պարգևատրվել են Երևանի քաղաքապետի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Ալոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի ծրագրավորման և մոնիտորինգի բաժնի պետ Մարիամ Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության գլխավոր մասնագետ Կարինե Արամյանը։

Մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված՝ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված տոնական ընդունելության շրջանակում ՀՀ Նախագահի կողմից պետական բարձր պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31