Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա բարոյականության սկզբունք է, այդ դիրքորոշումները պահելու ենք ու գնալու ենք առաջ». Մհեր Շահգելդյան

Հոկտեմբեր 08,2016 19:50

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մանե Թանդիլյանն այսօր ԲՀԿ-ի եւ «Հայկական վերածնունդի» հետ համատեղ համաձայնագիրը ստորագրելուց հետո ասաց, որ այդ համագործակցությունը քաղաքական նոր մշակույթի ձեւավորում է, որը միտված է զարգացնել Վանաձորը:

«Այս ուժերի միավորման հիմնական պատճառը Վանաձորի զարգացումն է, երեք կուսակցություններ տասնութ մանդատը բարձրացրել ու միավորվել են, որ Վանաձորում փոփոխություններ կատարեն: Այն փոփոխությունը, որ խոստացել ենք վանաձորցիներին»,- ասաց Մանե Թանդիլյանը:

«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն էլ ասաց, որ համախմբման միջոցով հնարավոր է լինելու գնալ առաջ ու լուծել Վանաձորի խնդիրները. «Երբ հիշում եմ Կիրովականը, որը գիտատաեխնիական անձնակազմի կենտրոն էր, աշխատատեղերի կենտրոն ու հիմիկվա Վանաձորը սարերի ու ձորերի տարբերություն է, մարդիկ, թողնում ու հեռանում են: Հավաքական ներուժը մեզ հնարավորություն կտա մեկտեղել մեր ջանքերը, հնարավորինս ներգրավել ներդրումներ ու զարգացնել քաղաքը՝ ստեղծելով աշխատատեղեր: Քաղաքական նոր մշակույթը տեղական մակարդակով էր, բայց ամբողջ Հայաստանի համար նշանակություն ունեցող մշակույթի ձեւավորում է, ինչը կարող ենք տարածել այլ մարզերում եւս»:

«Հայկական վերածնունդը» մշտապես կոնսոլիդացիայի կողմնակից  է եղել, մշտապես ձգտել ու գործել ենք այդպես»:

Անդրադառնալով խոսակցություններին, թե հնարավոր է քաղաքապետի թեկնածուի քվեարկության ժամանակ միավորված ուժերի ներկայացուցիչները խոստումը չպահեն՝ պարոն Շահգելդյանը շարունակեց. «Բոլորս համոզված ենք՝ սա բարոյականության սկզբունք է, այդ դիրքորոշումները պահելու ենք ու գնալու ենք առաջ»:

ԲՀԿ-ական Վահե էնֆիաջյանն էլ ասաց, որ ՏԻՄ համակարգում նման նախադեպ չէր արձանագրվել. «Այս փաստաթուղթն արտացոլում է այն հիմնական պահանջները, որ օրեր շարունակ շրջել ու տեսել ենք Վանաձորում, այն խնդիրները, որոնք ծառացել են վանաձորցիների ուսերին:

Այս քայլի մեջ մեծ քաղաքական բովանդակություն կա, այս մշակույթը նոր ծիծեռնակ կարող է լինել, որով Հայաստանում այդքան շատ սպասված փոփոխությունները քայլ առ քայլ արձանագրենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31