Հոկտեմբերի 7-ին Իջեւան քաղաքում մի երիտասարդ փայտ վաճառելու պատրվակով մտել է 69 տարեկան կնոջ տուն, ծեծել ծեր կնոջը, նրա կոկորդը բռնելով՝ սպանության սպառնալիքներ տվել, պահանջել իրեն տալ գումար եւ հեռախոս: Դրանից հետո երիտասարդը ստուգել է կնոջ գրպանները եւ բաճկոնի գրպանից գտնելով ընդամենը 260 դրամ, փախուստի է դիմել;
Ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել եւ ձերբակալել են երիտասարդին: Այդ հանցագործության մեջ կասկածվում է Իջեւան քաղաքի 29-ամյա բնակիչ, նախկինում դատված Վազգեն Օհանյանը:
2012թ. հայտնել ենք , որ Վ. Օհանյանը Իջեւանում 70-ամյա կնոջ բռնաբարության փորձի համար դատապարտվել է 2 տարի,8 ամիս ժամկետով ազատազրկման:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

















































