Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառ Հայրապետը աղոթեց, որ Աստված խաղաղության մեջ պահի ու պահպանի Հայրենիքի սահմանները և հետայսու այսօրինակ ցավալի իրողությունները տեղ չգտնեն հայոց կյանքում

Հոկտեմբեր 10,2016 15:35 Share

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2015 թ. մարտին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների ժամանակ, ծանր վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Հնդկահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի:

Հայրենյաց պաշտպան սպան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ անհրաժեշտ բուժում էր ստացել Հնդկաստանում և օրեր առաջ վերադարձել Հայրենիք:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, քաջարի ծառայության համար իր հայրապետական գնահատանքն ու օրհնությունը բերելով ավագ լեյտենանտ Ս. Գաբրիելյանին, խոր ցավով անդրադարձավ սպայի վիրավորմանը և վստահություն հայտնեց, որ նա միևնույն ոգով կշարունակի ծառայել Հայրենիքին ու հայ ժողովրդին:

sargis-gabrielyan-2Իր հերթին ավագ լեյտենանտ Ս. Գաբրիելյանը հոգածու վերաբերմունքի և ստանձնած խնամատարության համար երախտագիտություն հայտնեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին ու Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու վարչությանը:

Նորին Սրբությունը, աղոթք վերառաքելով առ Աստված, մաղթեց, որ Ամենակալ Տերն իր հարատև օրհնության ներքո պահի արիասիրտ հայորդուն, և վերջինս Երկնավորի զորակցությամբ իր կյանքն ապրի բարի ու գեղեցիկ իրագործումներով:

Վերջում Վեհափառ Հայրապետը նաև աղոթեց, որ Աստված խաղաղության մեջ պահի ու պահպանի Հայրենիքի սահմանները և հետայսու այսօրինակ ցավալի իրողությունները տեղ չգտնեն հայոց կյանքում:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                     

Տեղեկատվական համակարգ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31