Լրահոս
Օրվա լրահոսը

Հրթիռակոծուած է Հալէպի «Բեթել»  վարժարանը. yerakouyn.com

Հոկտեմբեր 10,2016 17:40 Share

yerakouyn.com. Հոկտեմբեր 10-ին, առաւօտեան ժամը` 05:00-ին, հրթիռ մը ինկած է Հալէպի Թելեֆոն հաուայի թաղամասին մէջ գտնուող Հայ աւետարանական «Բեթել» վարժարանին վրայ:

«Վարժարանին շէնքը բաւական վնասներ կրած է: Բարեբախտաբար, մարդկային զոհեր չենք ունեցած: Վաղ առաւօտ էր, եւ դեռ աշակերտները վարժարան չէին եկած,- «Հայերն այսօր»-ի հետ զրոյցի ընթացքին ըսած է Սուրիոյ Հայ աւետարանական եկեղեցիներու խորհուրդի նախագահ, վերապատուելի Յարութիւն Սէլիմեան եւ աւելցուցած,-իմ բնակարանս դպրոցէն մօտ 30 մեթր հեռաւորութեան վրայ կը գտնուի: Ես հրթիռին ձայնը լսեցի, բայց մտածեցի, որ մեր բնակութեան վայրէն հեռու ինկած է: Եւ միայն առաւօտեան պարզեցինք, որ հրթիռին թիրախը մեր վարժարանն էր»:

Հակառակ հրթիռակոծութեան` վարժարանին մէջ դասերը չեն ընդհատուած.«Առաւօտեան մենք փորձեցինք ամէն ինչ կարգի բերել, որպէսզի երեխաները շատ բան չտեսնեն: Հրթիռը հիմնականօրէն վնասած էր վարժարանին տանիքը եւ 12-րդ դասարանը: Այդ դասարանի աշակերտները մենք այլ դասասենեակ տեղափոխեցինք: Շուտով կը սկսենք վերանորոգման աշխատանքները»,-նշած է Յարութիւն Սէլիմեան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31