Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշի հողից արծաթափայլ եղեւնին հանել, տնկել է իր հողամասում

Հոկտեմբեր 10,2016 20:15 Share

Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Վաչիկ Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մայիսի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով ապօրինի մուտք է գործել Հովիկ Աթոյանին պատկանող հողամաս եւ այնտեղից հափշտակել 1 մետր 20 սմ բարձրությամբ արծաթափայլ եղեւնի, Հ.Աթոյանին պատճառելով 33 հազար դրամի նյութական վնաս: Մեր տեղեկություններով՝ նշված եղեւնին Վ. Ծատուրյանը տնկել է իրեն պատկանող հողամասում:

Վ. Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը,որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»):

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը վաղը՝ հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31