Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես որ Սուրիկ Խաչատրյանին չեմ գովել, ով գովել է՝ նրան հարցրեք». Արմեն Ռուստամյան

Հոկտեմբեր 10,2016 23:50

Ինչու փոխեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, երբ իշխանությունները միշտ գովել են նրան: Մեր այս հարցին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ով որ գովել է, գնացեք նրան էլ հարցրեք: Ես որ չեմ գովել: Ով գովել է, գովացողներին էլ գնացեք հարցրեք, թող պատասխանեն»:

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ մեր հարցին, թե ինչո՞ւ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնանկ արեցին՝ շատ հեռվից եկավ: Նա պատասխանեց. «ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ես վեր հանեցի վիճակագրական ծառայության տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում տնտեսությունը հետընթաց է ապրում: Այն վիճակագրական ծառայությունը, որ մինչ այդ ցույց էր տալիս, որ մենք 3-3.5 տոկոս աճ ունենք: Երբ որ մենք ասում էինք, որ սա չի համապատասխանում իրականությանը, կառավարությունը մեզ ասում էր ինչ եք ասում, դուք չեք հասկանում: Հիմա նոր վիճակագրական ծառայությունը ցույց է տալիս: Հիմա նույնը վերաբերում է Սուրիկ Խաչատրյանին: Միգուցե հիմա նոր հասկացան, դժվարանում եմ ասել»:

Մենք ճշտեցինք՝դուք այս փոփոխությունից որեւէ ակնկալիք չունե՞ք՝ նա պատասխանեց. «Ուզում եմ տեսնել, թե արդյունքներն ինչպիսին կլինեն: Պետք է հասկանանք, որ խորքային փոփոխություններ են պետք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հանուն հայի says:

    Ժամանակին նրա ծառայությունները, որոշակի իշխանավորների համար շատ լավ եղած կլինի, դա հաստատ, բայց երբ խաղի կանոնները փոխվում են (եթե փոխվեցին), նման ծառայությունները արդեն չարիք են ու վնասում են հիմնական սկզբունքին, ինչու չէ շահին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31