Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիներին լեղապատառ արած «սատանիստը» տառապում է հոգեկան հիվանդությամբ

Հոկտեմբեր 11,2016 13:58

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ երեկ Գյումրու Օզանյան փողոցի կիսաքանդ քառահարկ շենքերից մեկում ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը ազգությամբ հայ է՝ Վ․ Ս․-ն է՝ ծնված 1983 թվականին, նա բնակվում է Երևանում, Մասիվ թաղամասում։ Այժմ երիտասարդը գտնվում է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում՝ ամբուլատոր բուժման մեջ։

Շիրակի մարզային ոստիկանությունից էլ հավելեցին, որ ըստ իրենց ունեցած տվյալների, երիտասարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ, մնացած հանգամանքները, այդ թվում սատանիստ լինելը, ինչ-որ խմբավորման կողմից Գյումրի ուղարկվելը ճշտվում են։

Հիշեցնենք, որ երիտասարդը երեք օր է լեղաճաք է անում գյումրեցիներին՝ սատանիստական կերպար ընդունելով, անասնական ճիչեր արձակելով ու ինքնավնասվելով՝ երակները կտրելով․․․ Երեկ էլ դարձյալ փորձել էր ինքնասպանություն կատարել․ բարձրանալով Գյումրու Օզանյան փողոցի վրա գտնվող կիսաքանդ շենքերից մեկի կտուրին․ կտրել էր երակները, որից հետո փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները նրան տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, այնուհետ Գյումրիի հոգեբուժարան։

Այդուհանդերձ հիշեցնենք, որ երիտասարդը բժիշկներին մի քանի անգամ ասել է, որ իրեն Գյումրի են ուղարկել մայրաքաղաքից՝ սատանիստական խմբավորումից։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31