Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Դալլաքյանը Գագիկ Ծառուկյանի համար բարեգործություն արել

Հոկտեմբեր 11,2016 15:42

Այսօր ՄԱԱ-ում Վիկտոր Դալլաքյանը բացեց 10 տարի առաջ ԲՀԿ-ի ծրագիրը գրելու մասին իր խոսքերի փակագծերը:

Նա հայտարարեց, որ իսկապես ԲՀԿ-ի ծրագիրը ինքն է գրել, նաեւ կանոնադրությունն է գրել, բայց դա արել է բացառապես բարեգործական հիմունքներով: Ինչու է Ծառուկյանին նման նվեր արել՝ նա պատասխանեց, որ Ծառուկյանին ճանաչում է 2003-ից, նրա հետ ունի ջերմ հարաբերություններ. «Պարոն Ծառուկյանը ինձ ընկերական կարգով խնդրել է, որ ես այդ աշխատանքը կատարեմ, ես կատարել եմ: Ինձ որեւէ օրենքի համար երբեւէ չեն վճարել: Ես իմ աշխատանքն եմ կատարել»:

Նա վստահեցրեց, որ համագործակցության առաջարկ չի եղել Ծառուկյանի կողմից՝ ԲՀԿ ցուցակում լինելու. «Ծառուկյանի հետ 2006-2007-ի քաղաքական համագործակցության որեւէ նպատակ չի եղել»:

Նա քննադատեց Սերժ Սարգսյանին, որ չարիք է անվանել Ծառուկյանին՝ ասելով, որ տոտալիտար կառավարման օրինակ է սա, եւ նախագահն իրավունք չուներ նման գնահատական տալ որեւէ կուսակցության նախագահին:

Մենք հետաքրքրվեցինք՝ այս տարիներին մամուլում լուրեր շրջանառվեցին, որ չնայած ԱԺ նիստերին չեք գալիս, բայց գիշերներն եք աշխատում, գիշերը ԱԺ-ում Ձեր աշխատասենյակի լույսը վառ են տեսել, ընդհատակյա՞ եք աշխատում՝ Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «Ես 3 տարի ԱԺ նիստերի դահլիճ չեմ գնացել, բայց իմ աշխատավայրում եղել եմ: Ինչ վերաբերում է գիշերային հանդիպումներին, ժամը 6-6.30-ից աշխատավայրից արդեն…իմ ռեժիմն այնպիսին է, որ ես երկար մնալու խնդիր չունեմ: Եթե իմ անձը այնքան հետաքրքիր է, որ լույսը վառել-հանգչելն էլ է թերթերի նյութ դարձել, ես դրանից շատ շոյված եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31