Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նաիրա Կարապետյանը` Ալիևի ընտանիքի մասին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2016 22:22

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստում

Ապրիլին ես առաջարկել էի խորհրդարանական հետազոտություն անցկացնել այս թեմայով, և հիմա լիահույս եմ, որ «Պանամայի փաստաթղթերի» հարցի քննարկումը բազմաթիվ քաղաքական գործիչների ետ կպահի հանցագործ փողերից և օֆշորային սկանդալներից: Բանաձևում նշված է, որ «Խորհրդարանական վեհաժողովը անհանգստացած է, որ ժամանակակից հասարակության մեջ դեռևս առկա են հարկային դաշտից խուսափելու դեպքեր, ինչպես նաև խիստ մտահոգված է, այս ամենում բացեիբաց ներգրավված են հայտնի ընկերություններ և հասարակական գործիչներ, ովքեր պետք է ծառայեին բարոյական վարքագծի օրինակներ: Վեհաժողովը համարում է, որ քաղաքականության մեջ և գործարար աշխարհում էթիկայի բարձր չափանիշի պահպանումը կարևոր է տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական համակարգերի կայացման և աջակցության հարցում»:

Մի քանի ամիս առաջ աշխարհը ցնցված էր «Պանամայի փաստաթղթերի» հրապարակումից, որտեղ իր պատվավոր տեղն էր զբաղեցնում Ադրբեջանի նախագահը իր ընտանիքի հետ միասին՝ կինը, դստրերը, քույրը և այլն:

Օֆշորային ընկերությունների այս միլիարդավոր դոլարները, որոնք պատկանում են կամ կառավարվում Ալիևների կողմից, ինչպես նաև այն հսկայական գումարները, որոնք ծախսվում են զենքի և զինամթերքի ձեռքբերման վրա, կարող էին ծախսվել Ադրբեջանում իրական բարեփոխումների և ռեալ ժողովրդավարացման նպատակով:

Եվ մինչ նախագահական ընտանիքի կանայք իրենց գեղեցիկ կյանքն են վայելում, ստանալով միլիոնավոր դոլարների այնպիսի եկամուտ, որ նույնիսկ Ալիևի ընտանիքի տասը սերունդն ունակ չի լինի ծախսելու, Ալիևի ռեժիմը երկարաձգում է իր կառավարման դարաշրջանը՝ ընդունելով նոր Սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս Ալիևի կլանին իշխանությունն իրենց ձեռքում պահել նաև առաջիկա երկար տարիների ընթացքում: Ի դեպ, այսպես կոչված Սահմանադրությունը խստագույն քննադատության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից:

Պետք է ասեմ կրկին ու կրկին, այո, սիրելի գործընկերներ, Ադրբեջանը կրակի երկիր է, բայց ոչ կյանքի կրակի, այլ պատերազմի կրակի, սարսափի կրակի, հանցագործությունների կրակի: Մենք վերջերս համոզվեցինք, որ կոռումպացված քաղաքական գործիչը լուրջ վտանգ է ոչ միայն օրենքի, այլև մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ կյանքի իրավունքի համար: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը լուրջ հետազոտական աշխատանք է կատարել, և շատ երկրներում արվել են ադեկվատ քայլեր։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ ադեկվատ քայլեր արվեին բոլոր երկրներում, կամ գոնե ոչինչ չարվեր, այլ ոչ թե լիներ այն, ինչ եղավ Ադրբեջանում՝ Պանամյան սկանդալի գլխավոր հերոսին Սահմանադրության ուժով շնորհվեց նոր ուժ և իրավունքներ։ Եվ ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք սրանից հետո.. Փաստաթղթում նշված է. «Վեհաժողովը հաստատում է քաղաքացիների վստահության վերականգնման անհրաժեշտությունը եվրոպական ժողովրդավարական համակարգի հանդեպ…»:

Հարգելի գործընկերներ, հետաքննող լրագրողները բավականին լուրջ աշխատանք են կատարել և այսօր մենք, որպես Խորհրդարանական վեհաժողով, պետք է միավորվենք մեր ուժն ու կամքը՝ կոռուպցիայի և ֆինանսական շահարկումների դեմ պայքարելու համար:

Մեզ անհրաժեշտ է միմիայն վստահություն. վստահություն ժողովրդավարության հանդեպ, վստահություն եվրոպական ընտանիքի իրական արժեքների հանդեպ, և վստահություն, որ կունենք բավարար ուժ՝ մերժելու ցանկացած քաղաքական գործչի, անկախ նրա ով լինելուց, եթե նա կամ նրա ընտանիքը ներգրավված է որևէ խնդրում, ինչը ստվեր է գցում եվրոպական ժողովրդավարական համակարգի վրա: ԵԽԽՎ-ն պետք է ունենա բավարար քաղաքական կամք այս ամենը կյանքի կոչելու համար:

Սա կլինի լավագույն դասը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31