Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Մեսրոպ քահանա Արամյան. « Հայաստանում կրթության վիճակը ոչ ծայրահեղ վատ է, ոչ էլ՝ ծայրահեղ լավ»

Հոկտեմբեր 12,2016 13:40

«Առավոտը» «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանում կրթության համակարգի վիճակը։

«Հայաստանում կրթության վիճակը ես համաշխարհային առումով գնահատում եմ միջին, այսինքն՝ ոչ ծայրահեղ վատ է, ոչ էլ՝ ծայրահեղ լավ։ Կարող եմ ասել, որ բարձր հավակնությունների պակաս կա, իսկ դա մեզ անհրաժեշտ է, քանի որ փոքր ժողովուրդներն ինչ-որ բանի մեջ պետք է փայլեն, որպեսզի կարողանան այդ փոքրությունից դուրս գալ։ Մենք դարերով հենց այդպիսին ենք եղել և ունեցել ենք շատ մրցունակ կրթություն և ամուր հոգևոր արժեքներ, որոնց շնորհիվ էլ հաղթել ենք։ Կարծում եմ, որ այսօր հասունացել է հանրակրթությունը կամ բարձրագույն կրթությունը բարեփոխելու կամ էապես վերափոխելու գաղափարը»,-ասաց տեր Մեսրոպը:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ հարցազրույցի մանրամասները՝  հոկտեմբերի 13-ի տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31