Լրահոս
Օրվա լրահոսը

Քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները

Հոկտեմբեր 13,2016 18:25

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել՝ Գյումրիում տեղակայված թիվ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Ալեքսանդր Ռուցկոյին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ։

Նախնական տվյալներով՝ Ա.Ռուցկոյը 2016թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը մասնակցել է խնջույքի իր ծառայակից ընկերների հետ, որի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում էլ նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Տուժածը բժշկական օգնության է տեղափոխվել հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան՝ Գյումրու բժշկական կենտրոն ՓԲԸ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «աջ թուլակողի ծակած-կտրած չթափանցող վերք, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածք»։

Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քննարկվում է քննչական ենթակայության հարցը։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31