Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղ Դոնի 5 շենքի բակում կառուցվում է փոքրիկ շատրվան

Հոկտեմբեր 18,2016 12:17 Share

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում ավարտին են մոտենում բակերի համալիր բարեկարգման 2016թ. աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի այս տարվա ծրագրով ավարտական փուլում են նաև Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 5 շենքի բակի բարեկարգման աշխատանքները:

Արդեն ձևավորվել են խաղահրապարակներն ու սիզամարգային հատվածները, անցկացվել է արտաքին լուսավորության ցանց, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, բակային հանգստի կազմակերպման զրուցատաղավարներ, իսկ երեխաների համար` նաև մանկական խաղեր: Պատշաճ տեսքի է բերվել բակի մինի ֆուտբոլի խաղադաշտը, թարմացվել են ենթակառուցվածքները:

Դեռևս ընթացքի մեջ է հարակից փոքրիկ շատրվանի կառուցման գործընթացը, որին կհաջորդի տարածքի վերջնական բարեկարգումը: Արդյունքում Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից վերջին տարիներին բարեկարգված և պատշաճ տեսքի բերված բակերի թիվը կավելանա ևս մեկով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել