Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր գյուղապետն ի՞նչ է փոխելու. ասֆալտապատի՞. ասֆալտ կա…». Զովունու բնակիչ

Հոկտեմբեր 24,2016 17:42

Կոտայքի մարզի Զովունի համայնքի ղեկավարի ընտրությունների շուրջ խոսակցությունները չեն դադարում: Որոշ բնակիչներ մեզ հետ զրույցում դժգոհել էին նախկին ՀՀԿ-ական գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի գործունեությունից, վերջինս էլ հերքել էր նրանց պնդումները: Aravot.am-ի հետ կապ հաստատեց նաեւ Զովունու Մշակույթի կենտրոնի տնօրենը:

Արայիկ Արշակյանն իր հերթին մեկնաբանեց տեղեկությունները, թե գյուղապետարանը ոչինչ չի անում հատկապես երիտասարդների համար: Նա տեղեկացրեց, որ Մշակույթի կենտրոնում պարբերաբար իրականացնում են մշակութային եւ սպորտային միջոցառումներ. «Բռնցքամարտի եւ կարատեի պարապմունքները մշտապես իրականացվում են: Իսկ տարին երկու անգամ կազմակերպվում են 2-4 օրյա սպորտային մրցություններ, որոնց մասնակցում են մոտ 20 համայնքների եւ Երեւանի ներկայացուցիչներ՝ 200-300 հոգի: Առաջիկայում էլ հերթական չորսօրյա սպորտային միջոցառումը կլինի»:

zovuni_2

Ըստ մեր զրուցակցի՝ այլեւս նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը երբեւէ ոչ մի միջոցառման անցկացմանը չի խոչընդոտել. «Հակառակը, նա միշտ անձամբ է ներկա եղել սպորտային միջոցառումներին: Միշտ էլ լինելու են դժգոհողներ եւ նրա մասին վատ կարծիք ասողներ: Եթե մի գյուղապետ արել է ամեն ինչ՝ ասֆալտապատում, կոյուղի, մանկապարտեզ, դպրոց…Գյուղ չկա, որ թերություն չունենա: Չեմ ասում, թե հանրապետության լավագույն գյուղն է, բայց շատ լուրջ թերություններ չեմ տեսել: Գուցե որոշ դեպքում արդյունքը 100 տոկոսանոց չէ, բայց արվել է: Նրա օրոք շատ բան է արվել: Նոր գյուղապետը որ գա՝ ի՞նչ է փոխելու: Լույսե՞ր ավելացնի. լույսեր կան: Ասֆալտապատի՞. ասֆալտ կա: Մշակույթի տունը վերանորոգի՞. նորոգված է…»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31