Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողներին սպառնում է ցմահ ազատազրկում

Հոկտեմբեր 27,2016 12:35

Այս տարվա մարտի 30-Ին հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի սպանության դեպքով  հարուցված քրեական գործի նախաքննությունն առաջիկա օրերին կավարտվի:

Սպանության մեջ մեղադրվող Արթուր Միհրանյանի պաշտպան՝ փաստաբան Մարինե Ֆարմանյանը Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալն ընդունել է մեղքը եւ պատմել, որ սպանությունը կատարել է հանցագործության համակատարող Գեւորգ Զոհրաբյանի ներկայացրածով, կատարել է հանցագործությունը ու զղջացել:

Փաստաբանը նաեւ ասաց, որ այս գործով մի շարք փորձաքննություններ են կատարվել, մի մասի պատասխաններն արդեն հայտնի են, մյուս մասի պատասխանը հայտնի կդառնա մոտ օրերս: Դատահոգեբուժական փորձաքննության արդյունքով հաստատվել է, որ հանցագործության մեջ մեղադրվող երկու անձինք էլ մեղսունակ են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, ըստ առաջադրված մեղադրանքի Արթուր Միհրանյանին ու Գեւորգ Զոհրաբյանին սպառնում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31