Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյան. «Ամեն օր նամակներ եմ ստանում` ինձ վաստակավորի կոչում տվեք»

Նոյեմբեր 07,2016 21:21

Aravot.am-ը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում կոչումներին, արդյոք դրանք այսօր ժամանակավրե՞պ չեն:

«Ես սխալ եմ համարում կոչումները, իսկ պարգեւներն այլ խնդիր են, օրինակ, պետությունը պետք է պարգեւատրի Արմեն Էդգարի Էլբակյանին, ասենք, «Պեպոն» լավագույնս բեմադրելու եւ մեր հանրության մեջ իրադարձության համար, բայց ինչ վերաբերում է կոչումներին, երբ նույն մասնագիտական դաշտում կոչումներ են շնորհում, կարծես տարանջատում են ավելի կամ պակաս տաղանդ ունեցողներին:

Մյուս կողմից էլ, քանի դեռ մենք ունենք ԽՍՀՄ-ից ժառանգած այդ ինստիտուտը, նման ինստիտուտներին պետք է վերաբերվել շատ զգուշորեն, այդ ամենը պետք է կարգավորել մաքսիմալ արդարացի, որպեսզի չվիրավորեն դաշտում գործող մարդկանց: Երբ հանրությունը պատրաստ կլինի հրաժարվել կոչումներից, մենք կհրաժարվենք: Այսօր հասարակությունը պատրաստ չէ հրաժարվել: Ամեն օր հարյուրավոր նամակներ եմ ստանում`պարգեւատրեք ինձ խնդրում եմ վաստակավորի կոչումով» ,-ասաց նախարարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930