Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդամթերքի անվտանգությունն ու դրա ապահովումը վերապահվել է սննդամթերքի արտադրությամբ զբաղվող մարդու. «Հրապարակ»

Նոյեմբեր 11,2016 10:20 Share

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոր պետ Իշխան Կարապետյանը ժամանակին զբաղեցնում էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։

Մինչ այդ ղեկավարում էր Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը, իսկ հետո՝ գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ն, որի փայատերերից է նաեւ վարչապետը։

Իշխան Կարապետյանը ներկայումս մսամթերք արտադրող «Նաթֆուդ» ՓԲԸ տնօրենն է։ Ընկերությունը թողարկում է «Բիելա», «Ֆերմա», «Նաթֆուդ էլիտ» ապրանքանիշերի մսամթերք։ Ի դեպ, 2006-ին հիմնադրված «Նաթֆուդը» («Վալլետտա»-ի իրավահաջորդը) ժամանակին մեծածախ առեւտրի ձեռնարկություն էր, հայտնի էր «Սթար» սուպերմարկետների ցանցով, ռեստորան-սրճարաններով, «Պրիմեր» սուրճով, «Լանգուրա» հավի, ռուսական ձեթի, ձիթապտղի եւ այլ մթերքների ներկրմամբ։

Սննդամթերքի անվտանգությունն ու դրա ապահովումը, որը թերեւս ամենախնդրահարույց ու խոցելի ոլորտներից է, այժմ վերապահվել է սննդամթերքի արտադրությամբ զբաղվող մարդու, որը շահագրգիռ անձ է այդ ոլորտում։ Արդյոք նորանշանակ պաշտոնյան պատշաճ անաչառություն կկարողանա՞ ցուցաբերել։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930