Նոյեմբերի 12– ին նախատեսվում է «Միասնություն» համազգային շարժման համաժողովը։ Շարժման նախաձեռնող խմբում են քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, Արման Վարդանյանը։
– Դուք Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքը հավանական համարո՞ւմ եք։
– Նախ մարդ, ով անում է դրական բաներ, չի կարող մտահոգ չլինել՝ լինելով թե՛ Օլիմպիական կոմիտեի ղեկավար, թե՛ գործարար։ Նա ամեն կերպ իր քայլերով ապացուցել է, որ մտահոգ է։ Եվ հետո, նա բոլոր իրադարձություններում, անգամ մեր անձնական շփումներում մշտապես արտահայտվել է, որ երկրում կան խնդիրներ, եւ պետք է ինչ-որ բան անել, դրական տեղաշարժեր անել, եւ ինքը միշտ պատրաստ է իր ողջ ռեսուրսով դրան նպաստել։
Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից չի հեռացել, դրա համար պետք էր մանդատը դնել, կտրել բոլոր կապերը։ Նա ուղղակի, իմ դիտարկմամբ, պասիվացրել է իր դերը քաղաքականության մեջ։ Այսինքն, եթե ես վերցրել եմ հինգ տարով time out, ինքն էլ վերցրել է մեկուկես տարով time out։ Հիմա դա հասարակական պահանջի խնդիր է։ Եթե հասարակությանը, երկրին պետք են նրա միջամտությունը, ես կարծում եմ՝ նա կմիջամտի։
Կարդացեք նաև
Եվ ես, նորից եմ կրկնում, հավանական համարում եմ դաշինքը բոլոր այն մարդկանց հետ, որոնք մտահոգ են Հայաստանի ապագայով։
– Ձեր մականունը Վրաց է։ Սա մի տեսակ չի համընկնում գաղափարական սերնդափոխության Ձեր կոնցեպցիայի հետ։
– Դա իմ ուսանողական տարիներից է։ Իմ ընկերական շրջապատում, ԵՊՀ պատմության ֆակուլտետի իմ կուրսում ամեն մեկս ունեինք մականուն, ինձ Վրաց էին ասում, քանի որ մայրական կողմից Վրաստանից եմ։ Բայց ինձ շատերը ճանաչում են իմ անուն-ազգանունով։
Ինչ վերաբերում է կապերին, ապա որեւիցե կրիմինալի հետ ես երբեւիցե որեւէ կապ չեմ ունեցել, բայց իմ կապերը բազմաշերտ են։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում


















































