Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի ընտրությամբ Հարավային Կովկասում ոչինչ չի փոխվի. Ալեքսանդր Իսկանդարյան

Նոյեմբեր 11,2016 15:50 Share

«Այն ձևաչափը, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար համագործակցում են ԱՄՆ-ն ու ՌԴ-ն՝ երկուսն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են, չնայած նրանց միջև առկա լարված հարաբերություններին, միակն է ողջ աշխարհում: Համագործակցում են, որովհետև երկուսն էլ չեն ուզում, որ այստեղ պատերազմ լինի: Կշարունակեն աշխատել, որպեսզի պահպանեն բռնության մակարդակը որոշակի մակարդակի վրա», -այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը փոխի ԱՄՆ քաղաքականությունը ԼՂ հարցում:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին, պարոն Իսկանդարյանն ասաց՝ անակնկալ ոչինչ չկար:

«Թրամփի օգտին քվեարկած ամերիկացիները քվեարկել են ոչ թե Քլինթոնի դեմ, էլիտայի դեմ: Ընտրական համակարգում ճգնաժամը գլոբալ է, այն արտացոլվել է Ֆրանսիայում, Ավստրիայում, Լեհաստանում, նաև Մեծ Բրիտանիայի հանրաքվեի ժամանակ, Հայաստանում նույնպես»:

Ըստ նրա, Հայաստանում էլ վերջին նախագահական ընտրություններում քաղաքացիների մեծամասնության նախընտրած թեկնածուն ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանն էր, այլ՝ անտի Սերժ Սարգսյանը. «Վաշինգտոնի 93 տոկոսը քվեարկել է Քլինթոնի օգտին: Ի՞նչ է սա նշանակում, որ ԱՄՆ էլիտան և ժողովուրդը տարբեր կերպ են քվեարկել: Ժողովուրդն իր բողոքն է արտահայտել, քվեարկել են էլիտայի, համակարգի դեմ»:

Քաղաքագետի համոզմամբ, Հայոց ցեղասպանության հարցում Թրամփի ընտրությամբ, որևէ բան չի փոխվի եւ ընդհանրապես Հարավային Կովկասում ոչինչ չի փոխվի:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930